Արցախի պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից՝ արցախցի պատգամավորները «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձեւի համատեղ առաջարկության համար երախտիքի խոսք են հղել Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Արտաքին Գործոց եւ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս Ասսասսին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաններին, «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե Մարսելին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին:

Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Հայերեն English Español Русский

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին