Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:

Նախագահը մասնավորապես նշել է.«Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը և ամենակարևորը մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ մենք պետք է ավելի զարգացնենք ու ինտեգրվենք իրար հետ»:

Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:

Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում