Մեծամորը ճանաչվեց Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Մեծամոր քաղաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ էր ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը նշեց, որ համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվել է մրցութային հանձնաժողովի կողմից։

«Առաջին երկու փուլերն արդեն տեղի են ունեցել։ Հոկտեմբեր ամսին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ: Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը. 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել՝ 5009 կարճ համարին հայատառ ուղարկելով իրենց նախընտրելի քաղաքի անունը։ Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական: Ասեմ, որ մրցույթն իրականացվում է 2014 թվականից»,-ասաց նա:

Զարա Ասլանյանը հիշեցրեց, որ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետ՝ Կապանը (2021) և 2022-ին՝ Հրազդանը։

«Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/ միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ), խրախուսել նորարարական գաղափարները»,- եզրափակեց նա:

«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամ Արմեն Այվազյանը ներկայացրեց, որ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կառույցների և ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:

«Դիտարկվել են տվյալ համայնքների երիտասարդական ծրագրերը, ինչպես նաև՝ մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը համարվում է երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր:

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Բենիկ Ստեփանյանն ուրախությամբ նշեց, որ Մեծամորը մեծ հեռանկարներ ունեցող համայնք է, և այս հաղթանակը նույնպես մեծ դրական լիցք կհաղորդի:

«Այսօր Մեծամորում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Մենք հավուր պատշաճի կպատրաստվենք և պատվով կկրենք այս պատասխանատու կոչումը»,- ասաց նա:

ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Հրազդանն է, որտեղ այս տարի հանդիսավորությամբ նշվել է երիտասարդության միջազգային օրը, անցկացվել է հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի շրջանակում միանգամից 4 քվոտա է տրվել Հրազդանին՝ հնարավորություն ընձեռելով և´ համայնքապետարանի աշխատակազմի, և´ Հրազդանում գործող երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին վերապատրաստվելու տվյալ ծրագրի շրջանակներում։ Հրազդանում առաջին անգամ անցկացվել է հանրապետական երիտասարդական թատերական փառատոնը: Մի շարք թանգարաններ իրենց ցուցադրություններն ու միջոցառումները պլանավորում են կազմակերպել Հրազդանում։ Հրազդանում առաջիկայում ևս սպասվում են միջոցառումներ, որոնք ներկայացվել էին դեռևս մրցույթին դիմելու ժամանակ։

Հայերեն Español Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ