Հասարակական

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունու  ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի  8 միլիարդերորդ մարդը

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի տեղեկացմամբ՝ արդեն աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչ համարվող Արփիի հայրը զբաղված է արտագնա աշխատանքով, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Արփին այս ընտանիքի երրորդ ու սպասված երեխան է: Առաջին երկու երեխաները տղաներ են։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում