Արցախ

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների շուրջ

1 րոպեի ընթերցում

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները  մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևը նոյեմբերի 14-ին տեսակապի միջոցով զրույց են ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։

Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում