Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, խմբի անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում