Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դեպքում քաղցկեղը լիովին բուժվում է

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դեպքում քաղցկեղը լիովին բուժվում է

ԵՐԵՎԱՆ, 14, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օնկոուրոլոգիան իր մեջ ներառում է երիկամներում,միզատար ուղիներումև տղամարդկանց սեռական օրգաններում առաջացող հիվանդությունները: Օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում:

«Արմենպրես»-ը «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի հետ զրույցում անդրադարձել է օնկոուրոլոգիական խնդիրներին՝ երիկամներում,միզատար ուղիներումև տղամարդկանց սեռական օրգաններում նորագոյացությունների, նրանցմետաստազների առաջացմանը, պատճառներին և բուժման տարբերակներին:

Մասնագետն ընդգծեց, որ պետք է հիշել, որ ուռուցքային հիվանդություններ՝ այդ թվում նաև օնկոուրոլոգիական հիվանդություններ, կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում, և գանգատների դեպքում անմիջապես պետք է կատարել հետազոտություն և զգոնությունը չթուլացնել:

Անդրադառնալով քաղցկեղի առաջացման պատճառներին՝ մասնագետը շեշտեց, որ քաղցկեղածին գործոնները բազմաթիվ են: Կան քաղցկեղածին նյութեր պարունակող բազմաթիվ սննդամթերքներ որոնցից զերծ մնալու համար անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, հրաժարվել ծխելուց և խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկար մնալուց:

«Բուժման մեթոդները հիմնականում բաժանվում են երեք խմբի. դրանք են՝ վիրահատական, ճառագայթային և այսպես կոչված քիմիոթերապևտիկ կամ դեղորայքային եղանակներ: Սկզբնական փուլերում մենք կարողանում ենք սահմանափակվել բուժման ընդամենը մեկ եղանակով: Ավելի ուշ շրջաններում շատ հաճախ արդեն անհրաժեշտություն է լինում բուժման համար կիրառել մի քանի եղանակներ միաժամանակ դրական արդյունք ապահովելու համար»,-ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում կարելի է ասել գործում են բուժման բոլոր հասանելի մեթոդները:

Նա նշեց, որ ցանկացած խնդրի դեպքում կարևոր է ոչ միայն կանխելը, այլ նաև վաղ ախտորոշումը: Շատ կարևոր է նաև բժիշկ-մասնագետի խորհրդատվությունը, ով, կախված գանգատներից կամ առկա իրավիճակից, արդեն կուղղորդի համապատասխան հետազոտությունների:

Բժիշկ Ծառուկյանը խորհուրդ տվեց կանխարգելելու համար նախ առողջ ապրելակերպ վարել, խուսափել ծխելուց, հատկապես գանգատների դեպքում պարբերաբար կատարել նվազագույն հետազոտությունները և մասնագետի հետ խորհրդակցություն: Նրա խոսքով՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և, եթե արդեն իսկ հայտնաբերվել է, պետք չէ հոգեբանորեն ընկճվել և խուսափել բուժական միջամտությունից:

Մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքիհեղինակ՝ԳայանեԳաբոյան

Ձայնային ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում