ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ կոնգրեսում ընտրությունները, 2024-ին նախագահի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:

Ըստ Փաշինյանի՝ այն քաղաքական դասավորությունը, որ 2020 թվականի դրությամբ կար ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի իրավիճակի վրա:

«Նախագահ Թրամփի ադմինիստրացիան, կարծես թե, արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր Միացյալ Նահանգների՝ իզոլիացիոնիստական ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Եվ, իհարկե, այդ ազդեցությունները կան, այդ ազդեցությունները շատ կոնկրետ են, բայց մենք հույս ունենք և ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում: Եվ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,-ընդգծել է վարչապետը:

Հայերեն العربية English Español Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում