Հասարակական

Խնդիրը, ցավոք, մինչև օրս չի լուծվել. Փաշինյանը՝ վճարված 100 միլիոնավոր դոլարների դիմաց ՀՀ-ին զենք չմատակարարելու մասին

2 րոպեի ընթերցում

Խնդիրը, ցավոք, մինչև օրս չի լուծվել. Փաշինյանը՝ վճարված 100 միլիոնավոր դոլարների դիմաց ՀՀ-ին զենք չմատակարարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն աշխատում է սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրեց մամուլում՝ հնդկական զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումների մասին: Փաշինյանն ասաց.

«Մենք այսօր փորձում ենք, աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ»:

Վարչապետը վստահեցրեց, որ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, կառավարությունը դա կանի:

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները Հայաստանին չեն արվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Անդրադառնալով հարցին, թե արդյոք լուծվել է այդ խնդիրը՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեր քննարկումները շարունակվում են: Ոչ, ցավոք, մինչև օրս չի լուծվել: Բայց քննարկումներն ընթացքի մեջ են»:

Լրագրողի դիտարկմանը, որ մամուլում խոսվում էր Հորդանանի մասին, Փաշինյանը պատասխանեց. «Մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում