Հասարակական

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունիս ամսից ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցից եւ ավարտվում Գեղհովիտի Նշխարք բնակավայրի մոտակայքում։ Շինաշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 299 հազար դրամ, որից այս տարի հատկացվելու է 1 միլիարդ 623 միլիոն դրամը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 106600 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, եւս 6000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում՝ մուտքերում եւ անցումներում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի կառուցում Մարտունի քաղաքում եւ Գեղհովիտ գյուղում։ Ճանապարհը կահավորվելու է ճանապարհային նշաններով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։

«2022 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ իրականացվել է այս տարի նախատեսված աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Շուրջ 8 կիլոմետր երկարությամբ եւ 52 հազար քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ, իրականացվել են ջրահեռացման համակարգերի կառուցման, հողային եւ այլ կարգի աշխատանքներ։ Մնացած աշխատաքնները կհասցնենք ավարտել մինչեւ տարեվերջ։ Գեղհովիտի ներսում, մոտ 6 կիլոմետր երկարությամբ, ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի տեղադրումը կսկսենք եկող տարի, երբ այստեղ ավարտի կհասցվեն խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները»,-ներկայացրեց Արմեն Ղուկասյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում