Արցախ

Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում շինարարության ցուցանիշի շարունակական աճ է արձանագրվել. ԱՎԾ նախագահ

1 րոպեի ընթերցում

Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում շինարարության ցուցանիշի շարունակական աճ է արձանագրվել. ԱՎԾ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 46,5 միլիարդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1 տոկոսով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ նշելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածում շինարարության ոլորտում շարունակական աճ է արձանագրվել:

«Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ամենամեծ մասնաբաժինը պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունն է կազմում՝ 51,3 տոկոս, մարդասիրական օգնության միջոցներով՝ 24,4 տոկոսը, իսկ 20,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-հայտնեց Մանուշ Մինասյանը:

Նա հավելեց, որ շինարարության ծավալում գերակշռում է բնակարանաշինությունը՝ կազմելով մոտ 45 տոկոս, փոխադրումների և պահեստային տնտեսության մասնաբաժինը շուրջ 21 տոկոս է, իսկ հանքագործությանը՝ 15,5 տոկոս:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում