Podcast. Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ մշակույթի, լեզվի պահպանման օղակ. խմբագիր Գոչունյանը մանրամասներ է ներկայացնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր տարի Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը մշակութային, հասարակական, քաղաքական և այլ հոդվածներով, գրքերի հրատարակմամբ պահպանում է հայոց լեզուն, հայի դեմքն ու դիմագիծը:

Օրաթերթը, որը դարձել է հայալեզու ընթերցողի մտերիմ բարեկամը, դիմագրավում է ժամանակի մարտահրավերներին՝ լույս տեսնելով ոչ միայն տպագիր տարբերակով, այլև՝ առցանց. ունեն կայքէջ, նյութերը հասանելի են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «Ինստագրամ» սոցիալական հարթակներում:

«Արմենպրես պոդքաստի»շրջանակում հյուրընկալել ենք օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին, որը հիշեցնում է՝ «Ժամանակը»-ը սփյուռքում հրատարակվող ամենահին օրաթերթն է, որը հավատարիմ է մնում ազգայինը պահպանելու իր առաքելությանը, սակայն ժամանակի ընթացքում նոր երանգներ է ստանում:

«Սփյուռքի հայապահպանության տասնամյակների փորձը ցույց է տալիս՝ այն ապահովված է մարդկանց շնորհիվ, որոնք պատանեկան, երիտասարդական շրջանում համարձակություն են ունեցել ներկայացնել իրենց մշակույթը: Հենց նրանք են դարձել համայնքային գործիչ, հոգևորական, թերթի խմբագիր և այլն»,-նշում է Գոչունյանը:

Նրա խոսքով՝ սփյուռքահայ մամուլը պարտավոր է լինել մշակութային: «Եթե դուք թերթի մշակութային հատվածը թողնեք, որ ցամաքի, թե՛ տվյալ լրատվամիջոցն ապագա չի ունենա, թե՛ միջավայրը կփոխվի: Մշակույթը սփյուռքի ոռոգման հիմնական աղբյուրն է»,-հավաստիացնում է օրաթերթի խմբագիրն ու հավելում, որ տարբեր երկրներում հայերն ապրում են որպես տվյալ երկրի քաղաքացի, բայց սեփական ենթամշակույթով:

Կարևորելով հայոց լեզվի դերը՝ Գոչունյանը շեշտում է՝ հայերը մայրենիով պետք է հաղորդակցվեն միմյանց հետ: «Եթե օտար երկրներում մենք օտար լեզվով ենք խոսում, այդ պահից սկսած բարոյապես զրկվում ենք իրար հետ շփվելու ազատություն պահանջելու հնարավորությունից»,-կարծում է նա ու հայտնում, որ «Ժամանակ» օրաթերթը տարբեր տարիքի ընթերցողներ ունի, և նրանք ցանկանում են, որ մեսրոպյան տառերն ամեն օր իրենց բնակարան մուտք գործեն:

Անդրադառնալով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը՝ Արա Գոչունյանը նշում է՝ անկախության երեք տասնամյակներին մենք ազգովի չենք կարողացել ՀՀ պետական շահն ընկալել որպես նվիրականություն, ինչը մեծագույն խնդիր է: «Հայաստանը սփյուռքի, սփյուռքը Հայաստանի հետ շփվելիս մեկը մյուսի առաջնահերթությունը հարգելով՝ իրենն է առաջ մղել, ինչը բերել է այս օրվան, որը հայ ժողովրդի երազած օրը չէ: Մենք պետք է այս ձևից դուրս գանք: Պետք է հասկանանք, որ դատապարտված ենք իրար զորակցելու»,-հավաստիացնում է Արա Գոչունյանը:

Անժելա Համբարձումյան

Ձայնային ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան

Հայերեն Español Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը