Պաշտոնական

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ

1 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղման կմեկնի նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Գևորգյանը նոյեմբերի 27-29-ը կմեկնի Ստրասբուրգ, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը՝ Բրյուսել: Ապա ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորը դեկտեմբերի 1-4-ը կլինի Փարիզում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում