Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի վարչապետն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին նոյեմբերի 10-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։