Հայաստանում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին էր. Սինանյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի մի շարք գործարարներ, ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ այդ թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին է եղել:

Նրա խոսքով` ներդրումները հիմնականում բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների հետ են կապված:

«Այդ ընկերությունների մոտ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ներդրում չեն անի մի տեղ, որի ապագային չեն հավատում»,-ասաց Սինանյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել:

Հայերեն العربية English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը