Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերին ծառայեցնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում