Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից, այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ազգային պաշտպանության նախկին նախարարԲոգդան Կլիխի հետ հանդիպման ընթացքում:

Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Բոգդան Կլիխին՝ հատկապես նման բարդ ժամանակներում Հայաստան այցելելու համար:

Նրա գնահատմամբ մեկ ամիս առաջ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի Լեհաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր: Համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: Ընդգծելով, որ Լեհաստանը կարեւոր դերակատարում ունի Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում՝ Արման Եղոյանը նշել է՝ Հայաստանը եվրոպական հարթակներից աջակցության կարիք ունի:

«Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա ներկայացրել է Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ հայրենադարձման խնդրին, ինչպես նաեւ բարձրացրել հումանիտար աջակցության անհրաժեշտության հարցը: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում: Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահն արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին:

Հայերեն English Français Русский

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան