Շանհայում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ-էքսպոն

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Շանհայ քաղաքում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսը (China International Import Expo):

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Շանհայում մեկնարկած ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինն, ով ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունը համաշխարհային համագործակցության հետագա խթանման հարցում:

«Քաղաքակրթությունների առաջընթացի առանցքային շարժիչ ուժը և գլոբալ բարգավաճման ու զարգացման անբաժանելի ուղին բաց լինելու մեջ է: Աշխարհը մեր օրերում բախվում է արագ իրար հաջորդող փոփոխությունների: Մենք պետք է բաց քաղաքականությամբ բարձրացնենք նորարարության տեմպերը, որպեսզի բոլորին օգուտ բերենք: Չինաստանը կաշխատի աշխարհի բոլոր երկրների հետ` կիսելով իր ընդարձակ շուկայի հնարավորությունները»,-ասաց նախագահ Սի Ծինպինը:

Վերջինիս խոսքով` Չինաստանը կփորձի զարկ տալ բարձրորակ համագործակցությանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

«Իր նոր զարգացման շնորհիվ՝ Չինաստանը կշարունակի նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ աշխարհի համար, կխթանի բաց համաշխարհային տնտեսության ձեւավորումը: Չինական միջազգային ներմուծման էքսպոն վերածվել է համաշխարհային հանրության համար մատչելի հարթակի»,-ասաց նա:

Բացման պաշտոնական արարողությանն առցանց ձևաչափով մասնակցություն ունեցան մի շարք երկրների ղեկավարներ:

Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2018 թվականին: 5-րդ հոբելյանական Էքսպոյին այս տարի մասնակցում է 145 երկիր, ինչպես նաև Fortune Global 500-ի ցանկում ընդգրկված 284 ընկերություններ և ոլորտի առաջատար ձեռնարկություններ: Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան