Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել էմաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվելՊետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում:
Ինչպես«Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից,միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.
«Հարգելի գործընկերներ,
Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվովպետականկառույցների օժտել նոր,թարմ ավյունով:Բայց մյուս կողմից էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց 2018 թվականից,մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենանհնարավորություն:
Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու,լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար,միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար:Չնայած՝պիտինաևխոստովանեմ, որ այս թեզի իրականացման շրջանակներում մեզ շատ հաճախ քննադատել են, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասով՝ ասելով, որ մենք հապաղում ենք այնտեղ փոփոխություններ, բարեփոխումներ անել: Նույնիսկ այդ առիթով մեզ խեթ են նայել:
Ինչո՞վ սա կարելի է բացատրել: Սա կարելի է բացատրել հենց այսօրվանով: Այս օրն է եղել մեր նպատակը: Պարոն Բադասյանը նշեց, որ այսօրմենք, ըստ էության, 50-50տոկոսով ունենք մարդիկ, ովքեր գալիս են մաքսային ծառայությունից և երկար փորձ ունեն և գալիս են մարդիկ, ովքեր նոր պիտի մտնեն այդ ծառայության մեջ: Սա մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝թարմ հայացքի հետ,բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք:Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենքանցյալում: Սա շատ կարևոր է, որովհետև միայն մի կոմպոնենտով, կարծում եմ, մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծի: Եվ ես ուրախ եմ նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում:
Հիմա, կարծես թե,մերտեսական թեզի գործնականացման ժամն է եկել, երբ լավագույններըգործընկերություն են հաստատում բոլորովին նոր մարդկանց հետ՝լավագույն փորձը փոխանցելու և դրա արդյունքում լավագույն պրակտիկան ձևավորելու:
Մաքսային ծառայությունը, մաքսակետը,ընդհանրապես,ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար:Մեր տրամաբանությունն է՝բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դադիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպեսապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի նա այդ աջակցություննստանալով՝հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդտոների չհանդիպի: Այստեղ պետության, հանրության և տնտեսվարողի շահերը պետք է ճիշտ չափով բալանսավորված լինեն:Ես ուրախ եմ, որ մենք հիմա արդեն մտածում ենք և գործնականում գործարկել ենք մեխանիզմներ, որտեղ ապրանքները, ավտոմեքենաները կարող են մաքսակետով անցնել նույնիսկ առանցգրեթեկանգառի: Եվ շատ ուրախ եմ այս դինամիկայի, տեմպի համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաքսային ծառայության փորձառու աշխատողներին, ուզում եմ շնորհավորել և ուրախությունս հայտնել նոր մուտք գործողների համար: Ուզում եմ ասել, որմեր մտադրությունները հենց այնպիսին են,ինչի մասին մենք բարձրաձայն խոսում ենք: Այնպես չէ, որ մենք հրապարակային մի բան ենք ասում, հետո ձեզ զանգում, ասում.տեսեք՝ այսպես արեք, այնպես արեք: Սա շատ կարևոր է:Հետևաբար՝ես հույս ունեմ, որնաևայսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր լավագույններին և շնորհավորում եմ ապագայում այդ լավագույններից ավելի լավը դառնալու հնարավորություն ստացողներին»: