Արցախ

Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք փոխանցել հայության հաջորդ սերունդներին. Ռուբեն Վարդանյան

5 րոպեի ընթերցում

Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք փոխանցել հայության հաջորդ սերունդներին. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է՝ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր Արցախի կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին» ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին դրանցով վարակելու և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը Արցախի համար հիմա չափազանց կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում երկրին պարզապես անհրաժեշտ են:

«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ամբողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի մարդկանց պետք է առավելագույնս աջակցել հայրենիքին ծառայելու հարցում», - ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է նախագահի, Կառավարության, խորհրդարանի և Արցախի ամբողջ ժողովրդի աջակցությունը:

«Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», - եզրափակեց իր խոսքը Արցախի նախագահը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու՝ իրեն ընձեռնված հնարավորության համար:

«Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել է նա։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը:

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, կնշանակի՝ մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։

Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին՝ մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում