Արցախ

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև՝ մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում