Հասարակական

Ճամբարակ քաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ քաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

ԳԱՎԱՌ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից , Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։։ 2022 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են բարեկարգ ու ասֆալտապատ բակային տարածքներից եւ մայթերից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում