Տնտեսություն

Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի

1 րոպեի ընթերցում

Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:

«Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:

Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր, հիմա միանիշ աճ է ունենում ՝այս տարի 3 տոկոսին մոտ:

«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում