Ռոքսան Մաքասջյանը Կալիֆորնիայի Նահանգային խորհրդում կաշխատի որպես Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 9 առաջատար ակադեմիական փորձագետի և ակտիվիստի է նշանակել Նահանգային խորհրդում Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով աշխատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակը:

Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով Նահանգային խորհրդում աշխատելու համար նշանակված անձանց թվում է նաև Ցեղասպանության կրթության (GenED) ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանը:

Ռոքսան Մաքասջյանի նշանակումը ողջունել և նշանակման առիթով նրան շնորհավորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նահանգապետը նման որոշում է կայացրել հակասեմական հայտարարությունների աճի ֆոնին:

Նահանգային խորհրդում նշանակված փորձագետների և ակտիվիստների խնդիրն է լինելու ողջ Կալիֆորնիայում Հոլոքոստի և ցեղասպանության թեմայով կրթական աշխատանք իրականացնել, որպեսզի երիտասարդներն անհրաժեշտ գործիքներ ունենան խտրականության դրսևորումների անընդունելիությունը հասկանալու և դրանց պատշաճ արձագանքելու համար: «Մեր համայնքներից յուրաքանչյուրի վրա հարձակումը, հարձակում է բոլոր կալիֆորնիացիների վրա, և մեր նահանգը մի կողմ չի քաշվելու, երբ ատելության ուժերը բռնի ծայրահեղական ակտեր են հրահրում՝ վտանգի տակ դնելով կյանքեր»,- ասել է նահանգապետ Նյուսոմը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով