Պաշտոնական

Մենք պետք է հիշենք անցյալը. ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Մենք պետք է հիշենք անցյալը. ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖրանսիայիԱզգային ժողովիպատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ֆրանսիացի խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում