Podcast-ՍոցUp. Հայաստանում 2000 երեխա օգտվում է ցերեկային խնամքի ծառայություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց, hաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին:

«Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցել ԷՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ շուրջ 2000 երեխա օգտվում է ցերեկային խնամքի ծառայություններից: «Անձինք, ովքեր կարիքն ունենք ցերեկային խնամքի ծառայությունների, պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության սոցիալական կենտրոններ, որոնք կոչված են անձի կարիքը գնահատելու և ըստ նպատակի և կարիքի ծառայությունը տրամադրելուն: Մարզերում և Երևանում ունենք տարբեր գործընկերներ, որոնք ծառայություններ են մատուցում կարիքն առաջանալու դեպքում»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ծառայությունների պահանջարկը կա, տարեցտարի աճում է օգտվողների թիվը:

«Բացի նրանից, որ տարեցն այդտեղ ժամանակ է անցկացնում, մասնագիտական ծառայություններ ևս մատուցում ենք, օրինակ՝ հոգեբանական: Կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ, էքսկուրսիաներ»,-ասաց նա:

Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ երեխաների հիմնահարցերի ոլորտում առաջիկայում նոր փոփոխություններ են նախատեսվում:

«2023 թվականին ցերեկային ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունները և նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպությունները իրենց շահառուների ցանկում ունենալու են նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող և ընտանիքի հետ վերամիավորման փուլում գտնվող երեխաներ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

ՀեղինակԱնիԴանիելյան

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը