Հասարակական

Պետդեպի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Պետդեպի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Ծիծեռանակաբերդ, ծաղիկներ դրել հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության մասին և գրառում արել պատվավոր հյուրերի գրքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում