Պաշտոնական

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին Կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում