Հասարակական

Այս տարի կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. Քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

Այս տարի կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. Քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստանի Հանրապետության հրապարակի տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ՝ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում