Պաշտոնական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը զգալի հաջողությունների է հասել պետականության կայացման գործում՝ իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և միջազգային ասպարեզում զբաղեցրած արժանի դիրքով։

Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցություն զարգացնելուն միտված համատեղ ջանքերը, այդ թվում՝ խոստումնալից նախագծերի իրականացման ուղղությամբ, լիովին համապատասխանում են մեր երկրների շահերին։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում