Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության վերելք է ակնկալվում. India Narrative

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը գրում է,որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին:

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա: «Պապիկյանն ու նան ուղեկցողները քիչ ժամանակ չեն հատկացրել Ասիայի ամենախոշոր պաշտպանական միջոցառմանը ցուցադրվող նմուշները ուսումնասիրելուն»,- գրում է կայքը՝ հավելելով, որ կարևոր այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի ֆոնին:

Կայքը գրում է, որ Հնդկաստանը հետևողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով:

India Narrative-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո. «Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»:

Այնուհետև կայքը հավելում է. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ վերջերս հաղորդվել է կողմերի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին:

Կայքը նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմադարյա կապերն ավելի ամուր են դարձնում համագործակցությունը:

Հայերեն English Español Русский Türkçe

Ռազմական ոստիկանության ծառայողները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՊՆ զորամասերում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վահագն Ալեքսանյանն անջատեց Լևոն Քոչարյանի խոսափողը, Արման Եղոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ձայնի իրավունքից

Սիրիական օդանավակայանում թուրքական բազա հիմնելու մտադրություն չկա․ Սիրիայի ԱԳ նախարար

Իսրայելը ​​մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը

ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից