Պեկին

Սի Ծինպինը վերընտրվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Սի Ծինպինը վերընտրվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՊԵԿԻՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Սի Ծինպինը: Նա կղեկավարի երկիրը ևս 5 տարի:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում ավարտված համագումարի հաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի արդյունքում Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվել է Սի Ծինպինը: Կենտրոնական կոմիտեի Քաղաքական բյուրոյի անդամներ են ընտրվել 7-ը` Սի Ծինպին, Լի Ցյան, Չժաո Լեցզի, Վան Հունին, Լի Սի, Ցայ Ցի և Դին Սյուեցյան:

Չին և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սի Ծինպինը իր խոսքում շեշտեց, որ կշարունակեն աշխատանքը մյուս երկրների ժողովուրդների հետ` պահպանելով համամարդկային արժեքները:

«Մենք կաշխատենք բոլոր մյուս երկրների ժողովուրդների հետ՝ պաշտպանելու համար մարդկության այնպիսի ընդհանուր արժեքները, ինչպիսիք են խաղաղությունը, զարգացումը, ազնվությունը, արդարադատությունը, ժողովրդավարությունը և ազատությունը: Չինաստանի զարգացումն անբաժան է աշխարհից, իսկ աշխարհն իր զարգացման համար նույնպես ՉԺՀ-ի կարիք ունի»,-ասաց նա:

Կոմկուսի գլխավոր քարտուղարի խոսքով` արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցումը համապատասխանում է չին ժողովրդի շահերին ու ձգտումներին:

Սի Ծինպինը ծնվել է 1953 թվականին: Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը միացել է 1969 թվականին: Սի Ծինպինը ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, ՉԿԿ-ի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահը և Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը:

Լուսանկարը՝ Xinhua

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում