Համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել. ՀՀ նախագահը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

«Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։

Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և մեր երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։

Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդները բախվում են նոր գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների, անհրաժեշտ է օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու, ընդունված որոշումները համակարգելու և արդյունավետ իրագործելու նպատակով։

Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։

Սրտանց մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:

Հայերեն العربية English Español Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ