Դեսպան Եդիգարյանը հաջողված է համարում ՀՀ նախագահի այցը Բուլղարիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում հայկական համայնքը շատ ակտիվ է, ներգրավված է գրեթե բոլոր ոլորտներում. թե տեղի հայերին, թե Հայաստանի հայերին բուլղարացիները սիրում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր գնահատմամբ՝ այսօր Բուլղարիայում բնակվում է մոտ 30 հազար հայ: Պայմանականորեն համայնքը կարելի է բաժանել երկու կատեգորիայի, առաջինը հին համայնքն է, որը ստեղծվել է 1922 թվականին: Այս տարի նշեցինք նրանց՝ Բուլղարիա գալու 100-ամյակը: Եվ երկրորդ ալիքը եկել է 1990-ականների սկզբին: Համայնքը շատ լավ ինտեգրված է բուլղարական հասարակությունում, ներկայացված է բոլոր ոլորտներում ՝ բիզնեսում, մտավոր կյանքում, մշակույթում: Համայնքը շատ ակտիվ է, և շատ է գնահատվում Բուլղարիայի կողմից: Ես կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ հայերը սիրված են բուլղարացիների կողմից»,-ասաց դեսպանը:

Բուլղարիայում գործում են նաև հայկական դպրոցներ, եկեղեցիներ: Ըստ դեսպանի՝ հայ համայնքի լավ ինտեգրումը նաև ուրծացման առումով որոշակի ռիսկեր է պարունակում: Դա թույլ չտալու համար ամեն ինչ արվում է նաև համայնքի մշակութային «էլիտայի» կողմից: Եդիգարյանի վստահեցմամբ՝ դեսպանությունն էլ աշխատում է ամեն կերպ համայնքին սատարել մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելով, որպեսզի հայապահպանությունը բարձր մակարդակի վրա պահի:

Խոսելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիա կատարած այցից՝ դեսպանն ընդգծեց, որ վերջին 14 տարվա ընթացքում սա առաջին պետական այցն է: «Այցը կարևորագույն նշանակություն ունի: Իմ կարծիքով այն հաջողված է ոչ միայն արարողակարգային իմաստով, այլ նաև կոնկրետ պայմանավորվածություններով: Գործարարության բնագավառում կան պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացվեն»,-նշեց դեսպանը:

Կապեր են հաստատվել տեղի թե բուլղարացի, թե հայ գործարարների միջև: Դեսպանը վստահություն հայտնեց, որ արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն:

Խոսելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Բուլղարիայի արձագանքից՝ Եդիգարյանը հիշեցրեց, որ բուլղարացի ժողովուրդը մեծ համակրանքով է վերաբերում թե տեղի, թե Հայաստանի հայերին, սակայն երկրի կառավարությունը փորձում է պահել բալանսավորված դիրքորոշում:

Հայերեն English Русский

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է