Չինաստանում մտադիր են Շանսի նահանգը դարձնել թվային տնտեսության զարգացման կենտրոն

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանսի նահանգում տնտեսական մեծ նվաճումներին զուգահեռ մտադիր են գալիք տարիներին հասնել տեխնոլոգիական նվաճումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասացՇանսիի նահանգային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ և գործադիր փոխնահանգապետ Զանգ Ջիֆուն:

Վերջինը առանձնացրեց, որ նախորդ օրերի ընթացքում նահանգային պատվիրակության անդամները բուռն քննարկում են ծավալել Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բացման ժամանակ նախագահ Սի Ծինփինի ներկայացրած հաշվետվության շուրջ և լիահույս են ապագայի պլաններն ի կատար ածելու գործում:

Նա նշեց, որ Չինաստանի նախագահի զեկույցում առանձնակի տեղ է հատկացված մարդկային ներուժի օգտագործմանը, ինչը վկայում է այն մասին, թե ինչ կարևորություն ունի յուրաքանչյուր չինացի երկրի զարգացման և առաջընթացի համար:

Անդրադառնալով նախորդ տարիներին ձեռքբերումներին՝ նահանգի ներկայացուցիչը փաստեց, որ Շանսին տնտեսական մեծ նվաճումների է հասել:

«Գալով մեր նահանգ՝ դուք կտեսնեք ոչ միայն Շանսի նահանգի, այլ ամբողջ Չինաստանի զարգացման մակարդակը: Կտեսնեք ժամանակակից սոցիալիստական երկիր և նրա ուժեղ զարկերակը»,-ասաց Ջիֆուն:

Վերջինիս խոսքով` այս տարվա սկզբից Շանսի նահանգի արդյունաբերական աճի տեմպերը մնում են երկնիշ. այս ցուցանիշով նահանգն առաջին տեղն է զբաղեցնում երկրում:

Նահանգը նպատակ ունի դառնալ թվային տեխնոլոգիաների և թվային տնտեսության զարգացման կենտրոն՝ օրինակ ծառայելով հարևան շրջանների համար:

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին` Ջիֆուն փաստեց, որ նահանգում ածխի ընդհանուր արդյունահանումը հասել է 10 միլիարդ տոննայի:

«Շանսին մեծ դեր ունի նաև էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,-ասաց նա:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:

Լուսանկարը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի մամուլի ծառայության

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը