Սպորտ

ԱՄՆ շախմատի առաջնության հաղթողը Ֆաբիանու Կարուանան է. Արոնյանը 10-րդն է, Սևյանը` 9-րդը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ շախմատի առաջնության հաղթողը Ֆաբիանու Կարուանան է. Արոնյանը 10-րդն է, Սևյանը` 9-րդը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիս քաղաքում կայացած ԱՄՆ շախմատի առաջնությունն ավարտված է: Առաջնությանը մասնակցում էին նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 13 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, ԱՄՆ 2022 թվականի առաջնության չեմպիոն դարձավ Ֆաբիանու Կարուանան:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում միայն 10-րդն է: Նա հավաքեց 6 միավոր:

Սամուել Սևյանն էլ 9-րդն է: Նա իր ակտիվում ունի 7 միավոր:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում էր 14 շախմատիստ: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին: Առաջնությունն ուներ 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը ստացավ 60 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում