Ապացուցողական հիմքերով փաստագրվել է Շուշիում մնացած գեղարվեստի գործերի ավելի քան 1000 նմուշ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը:

«Մեր առաջնահերթ խնդիրներից է բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ կարողացել ենք բացահայտել, որ մասնավորապես Շուշիում է մնացել գեղարվեստի գործերի և թանգարանային 13 հավաքածու՝ այդ թվում Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, ինչպես նաև Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, Նարեկացի Արվեստի Միության հավաքածուից՝ 36 , Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ»,-մանրամասնեց Շահվերդյանը՝ հավելելով, որ Շուշիում են մնացել նաև բերդաքաղաքի պատմության պետական, Երկրաբանության Արցախյան գորգի/մասնակի/, Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները:

«Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է, որովհետև հնարավոր է ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին: Ընթացքում այս ցանկը համալրման ենթակա է»,-նշեց բանախոսը:

Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգողի խոսքով՝ ամենադժվարը գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաև դրանց ցանկերը: « Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանին, մնացել են Շուշիում: Ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաև ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր»,-ընդգծեց Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից ժամանակավոր ցուցադրության համար:

Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսին ներկա էին նաև Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նախագահ, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:

Վան Նովիկով

Հայերեն English Español Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է