Հարցազրույց

Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնում

8 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով: Խոսելով Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից՝ պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է լավ պատկերացնի՝ Ադրբեջանը ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է պատժվի: Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

- Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սեպտեմբեր ամսին կրկին հարձակում են գործել Հայաստանի վրա, տարածվել է նաև ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութ, որպես միջազգային հանրության անդամ՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։

- Դա անօրինական է և հանցանք: Այս բառերը մենք պետք է օգտագործենք՝ բացահայտելու, որ Ադրբեջանը ագրեսոր է, և Հայաստանը զոհ է: Ցավոք, իմ կարծիքով, այս դերերը հստակ չեն միջազգային հանրության մեծ մասի համար, միգուցե, սեփական շահերից ելնելով, միգուցե նաև՝ որովհետև քիչ տեղեկացված են: Բայց ես կարծում եմ՝ շահեր կան մեծ մասամբ էներգետիկայի սեկտորում: Եվ Ադրբեջանն այս պահին Ռուսաստանի թուլացման պատճառով լավ դիրքում է հայտնվել: Դա Հայաստանի ճակատագիրն է:

- Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, ի՞նչ դեր կարող է խաղալ՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:

- Նախևառաջ, մենք ճշմարտության կարիք ունենք: Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին պետք է բարձրաձայնվի և դատապարտվի, և արդարությունը պետք է գործի: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Այս պահին դա այդպես չէ, բայց արդարության և ճշմարտության կարիք կա: Մենք պետք է նույն իրավունքներն ունենանք բոլոր երկրներում: Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ: Եվ բոլորին պարզ էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարիք կա: Ադրբեջանն էլ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, բայց չունենք ոչ մի պատժամիջոց, ի հակադրություն, մենք ունենք նոր համաձայնագրեր, հայտարարություններ ԵՄ-ից, թե Ադրբեջանը վստահելի էներգետիկ գործընկեր է: Չի կարող այդպես լինել:

- Ինչպես գիտեք, Ադրբեջանը դեռ շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հրաժարվում է նրանց բոլորին վերադարձնել: Այդ հարցով միջազգային հանրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին

- Նույնիսկ այս դեպքում մենք միջազգային դատավճռի կարիք ունենք: Միջազգային իրավունքը հստակ է՝ պատերազմից հետո ռազմագերիները պետք է փոխանակվեն: Նրանք չենք հանդիսանում հակամարտության տարր, պետք է փոխանակվեն, պետք է տուն գան: Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճնշում ՝ դատավճռի, պատժամիջոցների միջոցով:

- Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այսպիսով՝ մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մինչդեռ Հայաստանը հայտարարում է, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ի՞նչ կասեք այս մասին, ըստ Ձեզ Մինսկի խումբը հիմա անելիք չունի՞, հակամարտության վերջնական լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում:

-Լուծմանը պետք է հասնել միայն քաղաքական ճանապարհով, այն չպետք է լինի բռնության միջոցով, հակառակ դեպքում կլինի երկրորդ ցեղասպանություն, իմ համար պարզ է: Եթե հիմա մենք ասենք, որ հարցը լուծված է, ինչպես Ադրբեջանն է սիրում ասել, և Մինսկի խումբը ոչինչ չպետք է ասի, իսկ Ռուսաստանը թույլ է, ու մենք, այլևս, խաղաղապահ զորքեր չունենք, ուրեմն ցեղասպանություն կլինի: Որովհետև հայերի դեմ տասնամյակների ատելությունից հետո կրկին հանցագործություններ և դաժանություններ կլինեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ Մեզ քաղաքական լուծում է պետք: Իհարկե, Մինսկի խումբը թույլ է՝ Ռուսաստանի թուլության պատճառով, բայց կա ԵՄ-ն, որը պատասխանատվություն է կրում այս տարածաշրջանի համար, Արևմուտքը, արևմտյան բոլոր երկրները, որոնք պատասխանատվություն ունեն Հայաստանի համար։ Դե ֆակտո Արցախի Հանրապետությունը ժողովրդավարություն է, և կարծում եմ՝ մենք պետք է պաշտպանենք այս ժողովրդավարությանը, պետք է պաշտպանենք արտահայտվելու, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները: Եվ այս բոլորը մենք գտել ենք Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում: Սա հստակ է: Ժողովուրդը կա, մարդու իրավունքները կան, չենք կարող անտեսել:

- Դուք նշեցինք, որ Մինսկի խումբը թույլ է, սակայն այն միակ միջազգայնորեն ճանաչված հարթակն է՝ ԼՂ խնդրի համար, ի՞նչ եք կարծում, ամեն դեպքում պե՞տք է շարունակել բանակցել Մինսկի խմբի շրջանակներում

-Խնդիրն այն է, որ բանակցությունները Մինսկի խմբում բանակցություններ են Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ այս պահին: Միգուցե, դա կարող է Շվեյցարիայի համար դեր լինել: Դուք պետք է բանակցեք, եթե դուք Մինսկի խմբի շրջանակում հարմարվելու խնդիր ունեք, եկեք մեզ մոտ, խոսենք միասին: Միգուցե, դա լրացուցիչ դեր լինի՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ մեկի համար: Մենք ՝ Շվեյցարիան կարող ենք ամբիոն լինել, հեշտացնել: Բայց փաստ է՝ այս պահին Մինսկի շրջանակը թույլ է:

- Խոսենք նաև հայ-շվեյցարական հարաբերություններից, երկու երկրները հարաբերությունները ո՞ր ոլորտներում կարող են զարգացնել, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Մենք արդեն ունենք բազմաթիվ համագործակցային նախագծեր, հիմնականում Հայաստանի հարավում, դա գործադիր աշխատանքի մի մասն է: Այս համագործակցության շրջանակում մի քանի թեմաներ կան՝ էներգետիկա, բնակարանաշինություն: Շատ աշխատանք և շատ լավ համագործակցություն կա: Դեսպանն այսօր ինձ ասաց, որ Սյունիքում վերջին տարիներին ներդրել ենք 21 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Ի դեպ, դրանք փողեր են, որոնք հիմա սպառնալիքի տակ են, եթե Հայաստանի հարավում պատերազմ լինի։ Այսպիսով, պետք է համագործակցություն և մեծ ներգրավվածություն լինի Հայաստանի հարավում խաղաղության համար: Դա մեր սեփական շահն է: Շվեյցարիան ուժեղ ինստիտուտների շատ լավ երկար ավանդույթ ունի: Ես շատ շահագրգռված եմ Շվեյցարիայում մեր օրենսդրական իշխանության, ամուր ինստիտուտի այս երկարամյա ավանդույթի փոխանակմամբ: Կարծում եմ, որ կարող է լինել իրական լավ փոխանակում` նպատակ ունենալով, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները միասին ձևավորեն արժեքների այս համայնքը: Մենք պետք է ամրապնդենք այս արժեքային համայնքը։ Իսկ Հայաստանն ու Շվեյցարիան այս հարցում կարող են կարևոր դեր խաղալ։

- Իսկ տնտեսական ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում, գուցե առևտուր:

-Առևտուրը՝ միանշանակ: Ես շատ եմ սիրում ծիրան: Հարավում մենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրեր ունենք։ Այս համագործակցության ծրագրերի հետ միասին մենք կարող ենք նաև խթանել երկրների միջև առևտուրը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Իրավունք

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Մարզեր

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

Հայաստան

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում