Հասարակական

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-19-ը Մոսկվա կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում