Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից:

«Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Հայերեն English Español Русский

Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը