ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: