Հասարակական

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում բարելավվել են Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում բարելավվել են Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով իրականացվող ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին կայացավ համաժողով, որին մասնակցեցին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ուկրաինայից : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում 2014-2020 թվականներին հետազոտվել է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը, Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները, Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան: Ծրագրի ղեկավար գործընկերը հանդիսանում է Հայաստանիամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը:

Հայաստանիամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ Աղավնի Հարությունյանի խոսքով՝ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում համատեղվել են տարբեր գործընկերների ջանքերը, որպեսզի բարելավվի շրջակա միջավայրի մոնիթորինգը:

«Ծրագրի շրջանակներում օգտագործվում են «Կոպերնիկուս» համակարգի տվյալներն ու ծառայությունները, որոնց միջոցով կարելի է շրջակա միջավայրի վերլուծություն և մոնիթորինգ կատարել: Ծրագրի շրջանակներում ստեղծել ենք գործիքներ և ալգորիթմներ, որոնք կիրառելով, կարողանում ենք արբանյակային պատկերները վերլուծել և տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ դինամիկա կա, ինչ կանխատեսումներ կարելի է անել: Արբանյակային պատկերներով կարող ենք 20, 30 և ավելի տարիներ հետ գնալ և 1980-ական թվականներից մինչև մեր օրերը տեսնել, թե Սևանա լճի վիճակը ինչպիսի՞ն էր և ինչպե՞ս փոփոխվեց, ի՞նչ կլինի»,- ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանիամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար:

«Նման համագործակցություններ պետք է ավելի շատ ունենանք, և հատկապես նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական մարտահրավերներին մոտենալ համագործակցությամբ, որովհետև մեկ կազմակերպություն դժվար կարողանա նման խնդիրները լուծել»,- ասաց Ամիրխանյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում