Քաղաքականություն

Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հակոբջանյանը

2 րոպեի ընթերցում

Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հակոբջանյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը:

«Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված գրառման մեջ։

Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը:

Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է նաև«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը:

Սիսիանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում