Սփյուռք

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Մանչեսթրի հայկական եկեղեցի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Մանչեսթրի հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն այցելել է Մանչեսթրի հայկական եկեղեցի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՄԹ դեսպանությունից, այս մասին դեսպանը գրառում է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. ««Շատ հետաքրքիր այցելություն իմ հայրենի Մանչեսթեր քաղաքի հայկական եկեղեցի: Անչափ շնորհակալություն Հովակիմ սրբազանին և համայնքային կենտրոնի թիմին, ովքեր մեծ աշխատանք են կատարում երիտասարդ սերնդի մեջ մշակույթն ամուր պահելու նպատակով։

Միասին նաև հիանալի ճաշ վայելեցինք Մանչեսթերի Armenian Taverna-ում: Հիմնադրվել է 1968 թվականին և շարունակում է ամուր մնալ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում