Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ:

«Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն ենք բացել, ուղիղ թռիչքներ են սկսվել, այլ ժեստեր էլ ենք անում՝ սահմանին որոշ աշխատանքներ... մեր սահմանին սահմանազատող գետեր կան, պետք է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ կա՞ն թե ոչ, ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, ապագայում, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել: Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում և մոտեցմամբ քննարկեց, արդյունավետ հանդիպում էր»,- ասել է Չավուշօղլուն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Հայերեն English Français Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել