ՀՊՏՀ-ն այսուհետ դասավանդման գործընթացում կօգտագործի SAP-ի ծրագրային լուծումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և ձեռնարկատիրական հավելվածների աշխարհի խոշորագույն մատակարար SAP համալսարանական դաշինքը կհամագործակցեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և SAP համալսարանական դաշինքի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Մատչենկոն հոկտեմբերի 11-ին պայմանագիր ստորագրեցին, որով ՀՊՏՀ-ն, որպես լիիրավ անդամ, միացավ աշխարհի ավելի քան 3100 առաջատար բուհերից բաղկացած համայնքին, ինչը հնարավորություն կտա դասավանդման գործընթացում օգտագործել SAP-ի ծրագրային լուծումները, ինչպես նաև կատարել ակադեմիական հետազոտություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց, որ տնտեսագիտական համալսարանը բացի զուտ տնտեսագիտական կրթությունից, ունի նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ տեղեկատվական համակարգերի մասնագիտություն կա, տվյալագիտության մասնագիտություն և հետևաբար տեխնոլոգիական լուծումները համալսարանի թվային փոխակերպման շրջանում մեծ օգուտ կտան:

«Այսօր մեր համալսարանը նոր ռազմավարության մշակման փուլում է գտնվում, որտեղ հիմնական ուղենիշներից մեկը հենց թվային համալսարան ունենալն է հինգ տարի անց: Այս գործընթացում մեզ համար նախ կարևոր է լինել առաջին համալսարանը Հայաստանի Հանրապետությունում, որն այս ալյանսի լիիրավ անդամ է դառնում: Այս համագործակցությունը մեր ակադեմիական համայնքին շատ մեծ հնարավորություն կտա միջազգային ակադեմիական համայնքին ինտեգրվելու տեսանկյունից և մեր ուսանողներին այդ թվային մտածողությունը ձեռք բերելու գործում»,-ասաց նա:

Գալոյանը նշեց, որ պայմանագրի ստորագրմամբ նախանշվեց նաև միասնական լաբորատորիայի ստեղծումը: «Այստեղ ներկա էին նաև մեր գործընկերները Ցվիկկաուի համալսարանից, որոնց հետ միասին տնտեսագիտականը արդեն իսկ մշակում է ուսումնական պլանը և 2023 թվականից ներդնելու է միասնական մագիստրոսական ծրագիր և մենք արդեն համատեղ որոշել ենք, որ դա լինելու է կառավարում և ինֆորմատիկա մասնագիտությամբ և այս պայմանագրով մենք մեր լաբորատորիաները կստեղծենք համապատասխան ֆակուլտետում և արդեն կկիրառենք 2023 թվականից»,-ասաց նա:

Հայերեն English Русский

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ