ՊԵԿԻՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի համար նախատեսված մեդիա կենտրոնն աշխատանքները կսկսի հոկտեմբերի 12-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեդիա կենտրոնը տեղակայված է Պեկինի Nikko New Century Beijing հյուրանոցում, որտեղ էլ լրագրողները կծավալեն իրենց գործունեությունը Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումար ամբողջ ընթացքում:
Մամուլի կենտրոնի խնդիրներն են վկայականների տրամադրումը, օտարերկրյա լրագրողների կողմից միջոցառումների լուսաբանման հայտերի քննարկումը, ինչպես նաև ճեպազրույցների և ասուլիսների անցկացումը, լրագրողների մասնակցության կազմակերպումը համագումարի լուսաբանմանը և այլն:
Լուսանկարը` Xinhua