Podcast - Հարց բժշկին. ֆասթֆուդերի և գազավորված ըմպելիքների մեծ քանակի օգտագործումը կհանգեցնի աղեստամոքսային լուրջ խնդիրների. մասնագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսողական համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ կլինիկական բժշկության արդիական խնդիր, որոնք ոչ միայն բժշկական համայնքի, այլ նաև՝ առողջապահության կազմակերպիչների ուշադրության կիզակետում են: Մարսողական օրգանների հիվանդություններն իրենց տարածվածությամբ սանդղակի առաջին տեղերում են: Ըստ բժշկական վիճակագրության՝ տնտեսապես զարգացած երկրների բնակչության 95 տոկոսի մոտ այս կամ այն չափով դրսևորվում են կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, աղիքների, լյարդի ու լեղապարկի գործունեության տարբեր խանգարումներ: Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է աղեստամոքսային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկ, Բժշկական համալսարանի դասախոս Էդմոնդ Բաղդասարյանի հետ անդրադարձել ենք մարսողական համակարգիխնդիրներին, հաճախ հանդիպող հիվանդություններին: Խնդիրներ, որոնք շատ հաճախ կարող են առաջանալ մարդկանց սխալ կենսակերպից:

Մասնագետն ընդգծեց, որ մարսողական համակարգը բարդ և մեծ համակարգ է և կապված է այլ օրգան համակարգերի հետ, ինչպես նաև՝ նյարդային համակարգի հետ:

Անդրադառնալով քրոնիկ փորկապության խնդրին՝ մասնագետը շեշտեց՝ փորկապություն համարվում է այն, երբ մեկ շաբաթվա ընթացքում աղիների գործունեությունը 3 անգամից պակաս է լինում, կամ կղազատումը դժվարանում է:

«Քրոնիկ փորկապության մասին խոսում ենք այն դեպքում, երբ այն տևական է լինում՝ երեք, կամ, որոշ դեպքերում՝ վեց ամսից ավելի: Քրոնիկ փորկապության դեպքում հիմնականում խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ բջջանյութ պարունակող սննդատեսակներ, օրվա ընթացքում երկու լիտր ջուր խմել, ինչպես նաև կատարել վարժություններ, որոնք կնպաստեն որովայնի առաջնային պատի մկանների ամրապնդմանը: Ինչպես նաև՝ նստակյաց կենսակերպ չվարել»,-ասաց գաստրոէնտերոլոգը:

Անդրադառնալով վիտամինների պակասի դեպքում առաջացող աղիքային խնդիրներին՝ նա ընդգծեց, որ որևէ վիտամինի պակասից փորկապություն չի առաջանում, սակայն կան որոշակի հետազոտություններ, որոնք խոսում են այն մասին, որ աղիների բորբոքային հիվանդությունները կարող են պայմանավորված լինել Դ վիտամինի պակասով:

«Այսինքն, Դ վիտամինի պակասը կարող է նպաստել աղիների բորբոքային հիվանդության զարգացմանը: Այս դեպքում շատ կարևոր է լրացնել Դ վիտամինի պակասը: Ի՞նչ է իրենից ներկայացնում աղիների բորբոքումը. Դա այն է, երբ ձեր սեփական իմուն համակարգը փորձում է պայքարել ձեր աղիների դեմ և վնասվում է լորձաթաղանթը, որը խրոնիկ հիվանդություն է: Անհրաժեշտ է դիմել մասնագետի, եթե կարիքը կա՝ լրացնել Դ վիտամինի անհրաժեշտ չափաբաժինը»,-ասաց նա:

Իսկ ֆասթֆուդերի և գազավորված ըմպելիքների պարբերաբար և մեծ քանակի օգտագործումն, ըստ մասնագետի, առաջին հերթին նպաստում է լյարդի ախտահարմանը, այրոցների և մի շարք այլ գանգատների առաջացմանը:

«Ես խորհուրդ չեմ տալիս այդ վնասակար սննդատեսակներն օգտագործել, քանի որ շատ հաճախ և երկար ժամանակ օգտագործելը կարող է նաև հանգեցնել աղեստամոքսային համակարգի տարբեր օրգանների լուրջ խնդիրների, այդ թվում՝ ուռուցքների»,-ասաց մասնագետը:

Բժիշկ Բաղդասարյանը խորհուրդ տվեց աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համարսնվել հաճախակի, ցանկալի է՝ օրը չորս անգամ, խուսափել անորակ՝ ապխտած, ճարպոտ, յուղոտ սննդատեսակներից և բավարար ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել՝ խուսափելով նստակյաց կենսակերպից:

Գայանե Գաբոյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա