Արցախ

Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ:

Ըստ աղբյուրի՝ Վարդան Նազերյանն իր հերթին շնորահակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում