Արցախ

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել ադրբեջանցիների՝ ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու կեղծ լուրերին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել ադրբեջանցիների՝ ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու կեղծ լուրերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ։

«Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, որով կոչ է արվում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ծառայությունը կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում առաջարկում է դիմել Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում